Фонд «ЭТОС»

Խոզապահարան Դոնբասի ընտանիքի համար

Մնացել է հավաքել849 000 դրամ

Խնդրում ենք վճարման նշանակության մեջ նշել կամ գրել մեզ թեժ գծով։

Խոզապահարան Դոնբասի ընտանիքի համար

Ամուսինները կորցրել են իրենց տունը Դոնբասւմ։ Նրանք ցանկանում են վերադառնալ այն արհեստին, որին նվիրել են 20 տարի, և վաստակել սեփական աշխատանքով։

*Հիմնադրամը շահառուների խնդրանքով ցույց չի տալիս նրանց դեմքերը։ Տեսանյութում ձայնը նույնպես փոխված է։

Ինչ է պատահել

Ընտանիքը հույս ուներ, որ պատերազմը կավարտվի, և իրենք կկարողանան վաճառել Դոնբասւմ գտնվող բնակարանը։ Սակայն բնակարանը ռմբակոծվել է, և այն վերականգնելն անհնար է։ «Երբեք չէի մտածի, որ մի ակնթարթում ստիպված կլինեմ լքել իմ տունը։ Մենք մնացինք առանց բնակարանի, առանց աշխատանքի, նույնիսկ ամենաանհրաժեշտ իրերը չկարողացանք մեզ հետ վերցնել», — ասում է մեր շահառուն։

Ինչով են նրանք զբաղվում

Ամուսինները մսի տաղավար էին վարձակալում. ամուսինը միսն էր մասնատում, կինը՝ վաճառում։ Այս գործում նրանք 20 տարվա փորձ ունեն։ Շիրակի մարզի գյուղում վաճառում են ստուգված խոզեր և կեր, և հենց այնտեղ էլ գալիս են միս գնելու։ Ամուսինները ցանկանում են սկսել փոքրից և աստիճանաբար ընդլայնվել։ Ապագայում նրանք երազում են խոզաբուծությամբ զբաղվել՝ ընտանիքի ֆինանսական կայունությունն ապահովելու համար։

Ինչի վրա կծախսվեն միջոցները

Առաջին փուլի համար անհրաժեշտ է հավաքել 849 000 դրամ՝

  • 🐖 5 խոճկոր (6 ամսական), յուրաքանչյուրը՝ 90 000 դրամ. 450 000 դրամ
  • 🌾 Գարի. 351 000 դրամ
  • 🥣 Սննդարար կեր. 48 000 դրամ

Երբ խոճկորները մեծանան, ընտանիքը կկարողանա վաճառել միսը և ունենալ սեփական եկամուտ։

Ինչն է նրանց ուժ տալիս

«Չհանձնվելուն օգնում է ընտանիքը. մենք իրար թև ու թիկունք ենք։ Խաղաղություն և հանգիստ կյանք ենք ուզում։ Բոլոր մարդկանց ուզում եմ ասել՝ մի՛ հուսահատվեք։ Ամեն ինչ կանցնի, կարևորը չչարանալն ու ամեն ինչից վեր մարդ մնալն է։ Հույս ունենք, որ կաջակցեք մեզ՝ ամեն ինչ զրոյից սկսելու համար։ Միասին մենք կկարողանանք գոյատևել և սկսել վաստակել»։

Խոզապահարան Դոնբասի ընտանիքի համար — Фонд «ЭТОС»